Վրшերթ՝ Երևանում․ քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց


Վրшերթ՝ Երևանում․ քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլ 8 10:28 2025

Այսօր՝ ապրիլի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:10-ի սահմաններում 70-ամյա Մուշեղ Հ.-ն «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին: 
 
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է հիվանդանոց:
 
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրարեթի ենթարկվածի ինքնությունը: