ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հերթական դատական նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև օրերս ԱԺ-ի կողմից ընդունված «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին՝ ասելով․
«Տարածված օրինակ կա՝ եվրոպացների մեզ ասում էին՝ մենք ձեզ ժամադրում ենք, բայց պսակվել չենք խոստանում։ Պառլամենտական նիստին այդպես ասացին։ Հետևելով եվրոպական ռեակցիային՝ ոչ թե ժամադրելու են ու չեն պսակվելու, այլ կներեք բառիս համար՝ կենակցելու են ու չեն պսակվելու»։
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը ՀայաստանիՀանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Կողմ են քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ - 0: «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը: «Պատիվ ունեմ»-ը դեմ է քվեարկել: