Փոխքաղաքապետի պաշտոնը՝ ոչ, բայց մնաց որ պաշտոնը որ պետք է՝ մենք պատրաստ ենք տալ. ասաց Վարդան Ղուկասյանը՝ ի պատասխան հարցին, թե ընդդիմությունը, եթե միավորվի, արդյո՞ք որպես քաղաքապետ պատրաստ է փոխքաղաքապետերի, վարչության պետերի պաշտոնները տալ մյուս ընդդիմադիրներին։
Նա կրկին անդրադարձավ Մարտուն Գրիգորյանի՝ իրեն միանալու հարցին. «Գիտեմ, որ ինքը լուրջ հորեղբայրներ ունի, հայր ունի, իրեն խորհուրդ կտան, ինքն էլ 40-ն անց է, թոռնիկ ունեն։ Գիտեմ՝ մարդիկ ապրում են ավելի շատ անունի համար, քան պաշտոնի։ Էտ իրանից ինչ է ներկայացնում, որ էտ պաշտոնը հետագայում ինչ-որ առարկա դառնա, և իրեն թիրախավորեն»։
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը կարող է ազդեցություն ունենալ որոշման վրա, քանի որ Մարտուն Գրիգորյանը նրա խմբակցությունից է, իսկ Սերժ Սարգսյանի և Ղուկասյանի հարաբերությունները լարված են՝ պատասխանեց. «Ես ասում էի՝ կբանակցեմ այն թեկնածուների հետ, որոնք քաղաքի շահն ավելի բարձր են դասում և չեն ղեկավարվում դրսից։ Ես սպասում եմ, ոչ միայն ես, այլև ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում և Հայաստանից դուրս»։