«Ինչպես Հայաստանի մեծամասնությունը, ես նույնպես հետևել եմ Գյումրիում տեղի ունեցող ընտրական գործընթացներին։ Ուզում եմ համեստ կարծիքս հայտնել»,- Արմեն Աշոտյանը գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հարից ի պատասխան ասաց Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա՝ ընտրություններից հետո կարելի անել մի քարք հետևություններ։
« Նիկոլն ընդունակ է ամեն ինչի՝ սեփական իշխանությունը վերարտադրելու համար, նույնիսկ՝ հանրապետության երկրորդ քաղաքում։ Նիկոլի մոտ դա մասամբ, կիրառելով տեխնոլոգիաներ, վարչական ճնշումներ, վախի մթնոլորտ, կեղծ անցողիկ թեկնածուներ և այլն, 1/3-րդ- ով համենայն դեպս ստացվում է։ Մենք խնդիր ունենք հետևյալում՝ ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ միայնակ հաղթել չի կարող Նիկոլին և Գյումրին դա է ցույց տալիս։ Հաջորդ հետևությունս այն է, որ տարբեր ճամբարներից մեր հարգարժան ընդդիմադիր գործընկերները իրենց հակաքարոզչության մեջ , հատկապես՝ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի հանդեպ, իրենց չափը պետք է պահեն, որ վաղը մյուս օրը երեսատեղ ունենան առհասարակ միասնական պայքարի։ Որ ասում են՝ ընտրություններով կարելի է հաղթել, եթե նույնիսկ տեսականորեն իրենց ճիշտ են համարում, ընտրություններով մենակով հաղթել հնարավոր չէ»,- ասաց Աշոտյանը։
Նա նաև ընդգծեց, որ մեծ ակնկալիքներ ունի Մարտուն Գրիգորյանից։