Մարտուն Գրիգորյանը պետք է հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուի օգտին․ Վարդան Ղուկասյան


Մարտուն Գրիգորյանը պետք է հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուի օգտին․ Վարդան Ղուկասյան
Մարտ 31 19:11 2025

Գյումրու ավագանու ընտրություններում «Կոմունիստական կուսակցության» կողմից առաջադրված և առավելագույն ձայներն ստացած թեկնածու Վարդան Ղուկասյանը քիչ առաջ արձագանքել է «Մեր քաղաքը» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը։ Գրիգորյանը, հիշեցնենք՝ վերահաստատել էր նախկինում իր ասածը՝ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։ Ղուկասյանը Գրիգորյանի այս հայտարարությունից հետո ակնարկել է, որ ավելի մեծ հստակություն է ակնկալում։

«Այն, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին, չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին, որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ՝ Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին»,- գրել է Վարդան Ղուկասյանը։