Մարտուն Գրիգորյանը, հուսով եմ՝ կանի այն, ինչ հայտարարել է, ինչ էլ պակաս է՝ կարող ենք բանակցել, ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում. Վարդան Ղուկասյան


Մարտուն Գրիգորյանը, հուսով եմ՝ կանի այն, ինչ հայտարարել է, ինչ էլ պակաս է՝ կարող ենք բանակցել, ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում. Վարդան Ղուկասյան
Մարտ 31 14:33 2025

Ես հուսով եմ, որ մենք, ինչ-որ պայմանավորվել ենք մինչև ընտրությունները հեռուստադիտողների աչքի առջև, կկատարենք. ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Կոմունիստական կուսակցության» կողմից առաջադրված Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։

Նա նշեց, որ խնդիրները լուծվելուց հետո միայն կարող է ասել, որ քաղաքապետ կդառնա, որովհետև թեկնածուներից մեկն իր խոսքը չի ասել՝ նկատի ունենալով «Իմ քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանին։

«Ես, օրինակ, էսպես եմ ասել, եթե ընդդիմությունից որևէ մեկն ինձնից շատ ձայն հավաքի, ես, միանշանակ, կմիանամ իրեն՝ առանց պաշտոնի ակնկալիքի։ Գիտեմ, որ Ռուբենը հայտարարություն է  արել, Կարենը՝ նույնպես, նրանցից շնորհակալություն եմ հայտնում։ Հուսով եմ, որ իրենց հետ կբանակցեմ, կքննարկեմ»,-ասաց նա։

«Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանին՝ հուսով եմ, որ ինչ ասել է՝ կանի, ինչ էլ պակաս է եղել, կարող ենք բանակցել, նստել խոսել։ Ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչքան էլ վերադաս կառույցը կարողացավ խառնել, ես ասել եմ՝ հայ ժողովրդի մեջ ես թշնամի չունեմ։ Ես ներողամիտ մարդ եմ»,-ասաց նա։

Իսկ թե որևէ խոսակցություն դեռևս չի՞ եղել Մարտուն Գրիգորյանի հետ՝ ասաց, որ ոչ։

Հարցին, թե չմիանալու դեքպում ինչ կանի՝ պատասխանեց. «Ես պետք է դեռ համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը, նախ պետք է դրանում համոզվեմ։ Դրանից հետո մենք հայտարարություն կանեսնք՝ ով է նպաստում ՔՊ-ին։ Ինձ մի հարցրեք, թե չմիանա, դրանից հետո ինչ է  լինելու։ Բայց ես իր խոսքը լսել եմ, որ անպայման միանալու է, մեր քաղաքում ՔՊ-ն չի անցնելու»։

Իսկ թե հանուն Գյումրու, եթե նման վիճակ լինի, կգնա՞ զիջումների՝ ասաց, որ պատրաստ չէ այդ հարիցն պատասխանել, մինչև չհամոզվի՝ ինչ է կատարվում․ «Երբ լինի այդպիսի իրավիճակ, կտեսնենք՝ ինչ կանեմ»։