Արդար կլինի, որ թիվ 31/69 տեղամասում գրանցված արդյունքներն անվավեր ճանաչվեն. Կոնստանտին Տեր-Նակալյան


Արդար կլինի, որ թիվ 31/69 տեղամասում գրանցված արդյունքներն անվավեր ճանաչվեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մարտ 31 13:53 2025

«31/69 տեղամասում տեղի ունեցածը որևէ չափորոշիչներով չի կարող համարվել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ»,-Panorama.am-ի հետ հարցազրույցում ասաց «Պառլամենտարիզմի զարգացման կենտրոն»-ի դիտորդ Կոստանտին Տեր-Նակալյանը։  

Նրա խոսքով՝ թե՛ ինքը, թե՛ մյուս դիտորդները և վստահված անձինք արձանագրելեն մարդկան ուղղորդման զանգվածային դեպքեր, այն եղել է շարունակաբար և ընտրատեղամասի թե չափը թե տեղաբաշխվածությունը չի համապատասխանել ընտրական օրենսգրքի պահանջներին։

«Ըստ էության՝ Փողոցի մյուս կողմում եղել է ՔՊ-ի ոչ լեգալ շտաբ, և ես իմ աչերով եմ տեսել, թե ինչպես են մարդիկ քվեարկությունից առաջ մտնում, այնտեղից գալիս քվեարկելու, որից հետո նորից մտնում են այդ շտաբը։ Երբ ես իրենց տեղորոշծեցի, իրենք էլ ինձ, այդ գործընթացը կոնկրետ լոկացիայից տեղափոխվեց, այլ լոկացիա»,- ասաց Տեր-Նակալյանը։

Նա հայտարարեց, որ տեղյակ չե թե կողքի 31/70 տեղամասում ինչ արդյունքներ են, բայց համոզված է, որ նույն պատկերն է լինելու, որը կա իր դիտարկած ընտրատեղամասում։

Դիտորդը հայտնեց, թե տեսել է շրջիկ մեքենաներ, որոնք ընտրողներին բերել են ընտրատեղամաս, ուղեկցող մարդկանց, որոնք ընտրողին հասցրել են մինչը ընտրատեղամասի դռան դիմաց, այնուհետև ասել, թե կհանդիպեն երբ ընտրողը դուրս գա քվեարկությունից։

Կոստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ ինքը կանխել է դեպք, երբ մի քաղաքացի դեպի քվեատուփ է ուղեկցել երիտասարդին՝ ասելով թե նա հոգեկան հիվանդ է, բայց խնդիրն այն է, որ նույն մարդն վաղ առավոտից տարբեր մարդկանց է ուղեկցել քվեարկության։

«Ես որպես դիտորդ, ոՀՀ քաղաքացի, որպես մարդ, ով քիչ թե շատ փորձառություն ունի, որևէ հիմք չունեմ հավատալու ՔՊ-ի 403 քվեին վալիդությանը»,-հայտարարեց Տեր Նակալյանը՝ շեշտելով, որ չի ասում, թե լցոնումներ են կատարվել, այլ ՔՊ-ն, օգտագործելով իր վարչական ռեսուրսներն ու լծակները, ենթադրաբար նաև ֆինանսական միջոցները, աապահովել են այդքան ձայն։ Նա նկատեց, որ ՔՊ-ի ոչ լեգալ շտաբից դիտարկել են, թե իրենց հետ պայմանավորված որ քաղաքացին է եկել ընտրության, որը դեռ ոչ։

 «Արդար կլինի որ տվյալ տեղամասի ընտրություններն անվավեր ճանաչվեն և անցկացվի կրկնաքվեարկություն»,- ասաց Տեր-Նակալյանը և հավելեց. «25 ք/մ տարածքով տեղամսում բնականոն ընտրություններ հնրավոր չէ կազմակերպել, էլ չեմ ասում, որ 7 մետր այն  կողմ ՔՊ շտաբն է, որտեղ հեռադիտակներով և «ԲեՏեէռ»,-ներով  վերահսկում են ցանկացած տեղաշարժ։