Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է.
Կարծես նորից Հայկը հաղթել է Բելին, հայը՝ թուրքին
Երեկ Փարաքար համայնքում «Ապրելու Երկիրը» ջախջախեց Նիկոլի կուսակցությանը։ Գյումրիում, չնայած գործադրված խայտառակ վարչական ռեսուրսին, ահաբեկումներին, մարդ գողանալուն, ըստ լուրերի՝ ջավախքեցիների բերել-գրանցելով, Նիկոլի Սարիկը քաղաքապետ չի դառնա։
Ի դեպ, Գյումրիում Սարիկի ստացած ձայնեը ՔՊ-ի հետ որեւէ կապ չունեն. դրանք հե՛նց Սարիկի ձայներն են՝ պլյուս՝ կատաղի, վայրենաբարո, գազազած վարչական ռեսուրսը։
Հիմա եթե այսօր Նիկոլը թռնի պատերով, գոռա, սպառնա, Գյումրիում փորձի խաղարկել Վանաձորի սցենարը, Վարդան Ղուկասյանին կալանավորի, կամ՝ փորձի ընդդիմադիր ավագանիներ գողանալ, ինչ ուզում է անի՝ ինքը այլեւս պարտված է։ Պարտված է, որովհետեւ էն ցնծությունը, էն բերկրանքը, որով մարդիկ Փարաքարում եւ Գյումրիում շնորհավորում էին իրար, էդպես լինում է, երբ հայը հաղթում է իր գենետիկ թշնամում, երբ հայը հաղթում է իր տունը քանդածին, երբ հայը հաղթում է իր ապագան խլածին, երբ հայը հաղթում է իր երեխային սպանածին։ Ինձ համար, անկեղծ, ամենակարեւորը հենց է՛դ արժանապատվության հաղթանակն էր, հույսի վերադարձի հաղթանակն էր։ Տպավորություն էր՝ որ եւս մեկ անգամ Հայկը հաղթել է Բելին, ու հայը հաղթել է թուրքին, որովհետեւ էդպես ցնծում են միայն թշնամուն հաղթելիս, էդպես ցնծում են միայն քո հայրենիքը թուրքի փայ սարքողին հաղթելիս։
Եւ որ շատ կարեւոր էր, Նիկոլի բերած ատելությունը, ինչի թմրասեղին ինքը 18-ից նստեցրել էր հասարակությանը, հայր ու որդի էր իրար դեմ հանել, տներ էր քանդել, Նիկոլի ու նիկոլիզմի հանդեպ հաղթանակը սկսում է վերացնել նաեւ հանրային թշնամանքը։
Որովհետեւ թշնամու հանդեպ հաղթանակը, իսկ Նիկոլը թշնամի է, միավորում է ժողովրդին։
Ահա դա էր ինձ համար ամենակարեւորը։
Մնացածը՝ Նիկոլ, ինչ ուզում ես արա, զարթնի ու իրար հետեւից ստատուսներ գրի, որ դու էնքան ժողովրդավար ես, որ ընդդիմությունը հաղթեց, ուսապարկերիդ հաձնարարի, որ «ժողովրդավարության բաստիոն» դեմքով էշ-էշ ստատուսներ գրեն քո դեմոկրատ look-ի մասին, միեւնույն է, դու պարտված ես։
Ու դու դա բոլորիցս լավ գիտես։