Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։
Շնորհավորում եմ քաղաքացու վստահությանն արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։
Հ․Գ․ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ», - նշել է նա։