Հակակոռուպցիոն կոմիտեն մանր ժուլիկություններ է սկսել. Անահիտ Խալաթյանի ձերբակալման որևէ հիմք չկա, այլապես չէին դիմի նիկոլիզմի. Բաբայան


Հակակոռուպցիոն կոմիտեն մանր ժուլիկություններ է սկսել. Անահիտ Խալաթյանի ձերբակալման որևէ հիմք չկա, այլապես չէին դիմի նիկոլիզմի. Բաբայան
Մարտ 30 19:35 2025

Հակակոռուպցիոն կոմիտեն մանր ժուլիկություններ է սկսել. գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Ձերբակալված Անահիտ Խալաթյանի պաշտպանին հակակոռուպցիոնը նախ խոստացավ քննիչի Գյումրի ժամանելուն պես տեղեկացնել:

Կանխատեսելով, որ ստելու են, պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզի քրեական ոստիկանություն, որտեղ պահվում էր տիկին Անահիտը: Այցելությամբ պարզվեց, որ քննիչն արդեն ժամանել է: Այս անգամ քննիչը խոստացավ նյութերին ծանոթանալուց անմիջապես հետո հրավիրել պաշտպանին:

Նորից կանխատեսելով, որ սուտը շարունակվելու է պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզային ոստիկանություն: Այս անգամ պարզվեց, որ տիկին Անահիտին գաղտնի տեղափոխել են Երեւան:

Ահա այն փաստը, որ այս ձերբակալման համար չկա որևէ հիմք։ Այլապես այդ կառույցը չէր դիմի նիկոլիզմին:

Արդեն հասնում եմ Երեւան»,-գրել է նա: