Գյումրեցիներ ջան, ձեր այս ակտիվ մասնակցությունն ընտրություններին ջղաձգումների մեջ է գցել բոլոր ընտրակեղծարարներին. Սարիկ Մինասյան


Գյումրեցիներ ջան, ձեր այս ակտիվ մասնակցությունն ընտրություններին ջղաձգումների մեջ է գցել բոլոր ընտրակեղծարարներին. Սարիկ Մինասյան
Մարտ 30 19:08 2025

Գյումրիի համայնքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը գրել է.

«Ինչքան ուզում եք ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է:

Գյումրեցիներ ջան, ձեր այս ակտիվ մասնակցությունը ընտրություններին ջղաձգումների մեջ է գցել բոլոր ընտրակեղծարարներին:

Համոզված եմ` ինձ մենակ չեք թողնելու, սիրելի գյումրեցիներ»։

Նշենք, որ ըստ ԿԸՀ-ի՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 39181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը: