«Մեր քաղաքը» դաշինքի առևանգված երկու կանայք Գյումրու ոստիկանության երկու բաժիններից որևէ մեկը չեն բերվել. Փաստաբան


«Մեր քաղաքը» դաշինքի առևանգված երկու կանայք Գյումրու ոստիկանության երկու բաժիններից որևէ մեկը չեն բերվել. Փաստաբան
Մարտ 30 16:17 2025

«Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Խալաթյանը և առևանգված մյուս կինը Գյումրու ոստիկանության երկու բաժիններից որևէ մեկը չեն բերվել, գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ 

«Հիշեցնեմ, որ քաղաքացիական հագուստով անձինք առևանգել են Գյումրու «Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչ երկու կանանց»,-գրել է Բաբայանը։

«Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ բռնի ուժով առևանգել են մեր ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։ Ըստ ականատեսների, նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք տիրապետում որևէ տեղեկատվության։ Դիմում ենք իրավապահ մարմիններին»,- տեղեկացրել էին «Մեր քաղաքը» դաշինքից։