Ծնվել է պատերազմnւմ անմահացած Արման Մանուկյանի եղբայրը


Ծնվել է պատերազմnւմ անմահացած Արման Մանուկյանի եղբայրը
Ապրիլ 1 13:55 2025

Լույս աշխարհ է եղել 44-օրյա պատերազմում զոհված Արման Մանուկյանի եղբայրը՝ Արման Մանուկանը։ 

Արմանը  ժամկետային ծառայության էր մեկնել Շիրակի Մեղրաշատ գյուղից։

Մայրը՝ Հրանուշ Գալստյանը պատմում է. «Արմանը եղել է ընտանիքի միակ զավակը։ Հայրը դեմ էր, որ զինվորական դառնար։ Գյումրվա շատ ուժեղ հումոր ուներ, ասում էր՝ պապ, խելոք մնա, ես գեներալ կդառնամ, հետո կամաչես, որ ինձ չէր թողնում դառնալ զինվոր»։

Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո Արմանն ընդունվել Շիրակի  պետական համալսարանի ռազմագիտության ֆակուլտետ, զուգահեռ անցել պայմանագրային զինծառայության։

2020 թ, հոկտեմբերի 19-ին հերթական առաջադրանքի կատարման ընթացքում Արմանը զոհվում է ...

«Մենք Էջմիածնից ընկերներ ունեն, երկու զավակներին կորցրել են պատերազմում։ Իրենց մեզնից շուտ են երեխա ունեցել։ Ասում էին՝ չես պատկերացնի, թե ինչքան կփոխվի ձեր տունը։

Միշտ պատմում էիք՝ մենք տանը ոչ մի բան չունենք խոսելու, իրար հարց չունենք տալու, ուզում են՝ շուտ մթնի, քնենք։ Այդ վիճակն էր։ Ասում էին կտեսնեն՝ ոնց կփոխվի կյանքը։

Ու փոխվեց... Շատ բան է փոխել մեր կանքում այս փոքրիկ լույսի շողը։

Մենք էլ այսպես են հաղթահարում մեր վիշտը՝ ապրելով, ապրեցնելով, կյանք տալով նոր Արմանների, նոր Մխիթարների, Նոր նարեկների, նոր Սամվելների... Բոլորին»։