Այսօր՝ ապրիլի 1-ին, ոստիկանները հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ժամերի ընթացքում բացահայտել են երեկ՝ մարտի 31-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Համո Սահյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը:
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանները բաժանվել են մի քանի խմբերի և ժամերի ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են 4 քաղաքացու, ովքեր կասկածվում են սպանությունը կատարելու մեջ:
Նշված անձինք հայտնաբերվել ու քրեական ոստիկանություն են տեղափոխվել Երևանի տարբեր վարչական շրջաններից, որից հետո նրանց ներկայացվել են Արաբկիրի քնչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել և այս պահին գտնվում են ձերբակալվածների պահման վայրում:
Նշված 4 անձինք նախկինում եղել են դատապարտված ու նրանցից մեկն էլ մարմնական վնասվածք է ստացել, երբ զոհը կծել է նրա մատը:
Այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում, բայց որ քրեական ոստիկանությունը ցուցաբերել է պրոֆեսիոնալիզմ և օպերատիվություն, դա ակնհայտ է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածն էլ 54-ամյա Մարատ Սուվորովն է:
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում տղամարդու կյանքն առանձնակի դшժանությամբ խլած 4 անձանց

