Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը նույնպես քվեարկեց ավագանու ընտրություններում։ Մխիթարյանը, մինչ ընտրատեղամաս մտնելը, լրագրողների հետ զրույցում ասաց՝ բարձր տրամադրությամբ է գնում քվեարկության։
Նա գյումրեցիներին, հատկապես երիտասարդներին, ընտրություններին ակտիվ մասնակցելու կոչ ուղղեց․ «Կոչ եմ անում հատկապես երիտասարդներին՝ անպայման գալ, մասնակցել, որովհետև այս քաղաքն իրոք երիտասարդանալու կարիք ունի։ Ես իմ առաքելություններից մեկը դա եմ համարում՝ Գյումրին պետք է ստանա երիտասարդական ընթացք»։
Անդրադառնալով ընտրապայքարին՝ ընդդիմադիր թեկնածուն ընդգծեց․ «Ընդդիմադիր թեկնածուները մրցում են ոչ թե ՔՊ-ի հետ, այլ պետական վարչական ռեսուրսի և Սարիկ Մինասյանի՝ ԱԱԾ-ի ղեկավար բարեկամի հետ»։