Ես հանուն համախմբված Գյումրիի եմ քվեարկել, քվեարկելուց հետո ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։
«Ես ուզում եմ, որ Գյումրին համախմբված լինի և գյումրեցիները կարողանան ընտրել այնպիսի քաղաքապետ, ով իրականում կանգնած է գյումրեցիների կողքին և ում իր քաղաքական թիմը չի կարող վնասել ու հանել գյումրեցիների դեմ»,-ասաց Մարտուն Գրիգորյանը։
Նա ասաց նաև, թե ընտրությունների արդյունքում ով էլ հաղթի՝ ինքը շնորհավորելու է։
«Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ արդար ընտրություն լինի, իսկ հաղթելու պարագայում միշտ էլ պատրաստ եմ շնորհավորել»։