Գյումրիում ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, այսօր գյումրեցիները դա կհաստատեն․ Մարտուն Գրիգորյան


Գյումրիում ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, այսօր գյումրեցիները դա կհաստատեն․ Մարտուն Գրիգորյան
Մարտ 30 09:30 2025

«Քարոզարշավն այնքան էլ նորմալ չէր, հիմա տեսնենք, թե այսօր ինչ վիճակ կլինի։ Հուսանք՝ ամեն ինչ նորմալ կլինի, նորմալ կանցնի քվեարկությունը»,- Գյումրիում 31/51 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր քաղաքը» դաշինքի («Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցություններ) նախընտրական ցուցակը գլխավորող, դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։

Նա նշեց, որ ընդդիմադիր թեկնածուների միջև լարվածություն չկա, այն, որ  Գյումրիում լարվածություն եղավ, կա ու շարունակվում է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից է։ 

«Ընդդիմության թեկնածուները նորմալ հարաբերությունների մեջ են։ Ես ասել եմ՝ կոալիցիա կազմելուն ոկղմ չեմ, իսկ համագործակցությունը, իհարկե, միանշանակ կողմ եմ․ Բաց որ 50+ չկարողացանք հավաքել, ինչպես ենք քաղաքապետի պաշտոնը վերացնելու․ 

Այն, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է, այսօր գյումրեցիները դա կհաստատեն։ Իսկ ընդդիմադիրները, կարծում եմ, այդ հարցի շուրջ համաձայնության կգանք, այնպես կանենք, որ Գյումրիում ՔՊ-ն իշխանություն չի լինի։ Պարզ, այդ մասին ասել եմ»,- ասաց Մ.Գրիգորյանը․ 

Հարցին՝ չի՞ վախենում, որ հաղթելու դեպքում կձերբակալեն, նա պատասխանեց. «Եթե փորձեն ինձ հետ կապված որևէ բան անել, դա պետք է լինի բոլորիդ աչիքդ առաջ, լինի շինծու։ Նախկինում չեմ արել այնպիսի բան, որն ինձ կարող է խոցելի դարձնել։ Եթե իմ հետ կապված որևէ բան անեն, պետք է հորինեն»։ 

Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։