Մենք համաձայնության կգանք ու կանենք ամեն ինչ, որ ՔՊ–ն Գյումրիում իշխանություն չունենա․ Մարտուն Գրիգորյան


Մենք համաձայնության կգանք ու կանենք ամեն ինչ, որ ՔՊ–ն Գյումրիում իշխանություն չունենա․ Մարտուն Գրիգորյան
Մարտ 30 09:25 2025

Ընդդիմադիր դաշտում ոչ մի լարվածություն չկա, լարվածություն միայն ՔՊ-ն է առաջացնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր քաղաքը դաշինքի» ղեկավար Մարտուն Գրիգորյանը։

 
 
 

«Ընդդիմության դաշտում նորմալ հարաբերություններ են, երբ հորս ու որդուս ձերբակալեցին, մեծ մասն եկան, զանգեցին», - հավելել է նա։

 
 

Ըստ Գրիգորյանի՝ ինքը երբեք չի ասել, թե չի համագործակցելու որևէ ընդդիմադիր թեկնածուի հետ, սակայն «համագործակցությանը կողմ է»։ «Էն, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, էդ հաստատ է։ Մենք ընդդիմադիրներով համաձայնության կգանք ու կանենք ամեն ինչ, որ ՔՊ–ն Գյումրիում իշխանություն չունենա», - նկատել է նա։