Այն լարվածությունը, որ եղավ Գյումրիում ու շարունակվում է, միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից է. Մարտուն Գրիգորյան


Այն լարվածությունը, որ եղավ Գյումրիում ու շարունակվում է, միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից է. Մարտուն Գրիգորյան
Մարտ 30 09:19 2025

«Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը 31/51 ընտրատեղամասում  կատարեց իր քվեարկությունը։

«Հուսանք, որ ամեն ինչ նորմալ կլինի։

Մինչ այս, բոլոր լրատվամիջոցները և քաղաքական ուժերը կանխատեսում էին, որ Գյումրիում պետք է լարվածություն լինի, թշնամական հարաբերություններ լինեն։ Տեսանք, որ ընդդիմադիր թեկնածուների միջև ոչ մի լարվածություն չկա։ Այն լարվածությունը, որ եղավ ու շարունակվում է, միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից է»,-քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը։