Գյումրու բնակիչ Արսեն Մարգարյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով. «Երեկոյան զբոսնում էի Գյումրիում, մարդիկ մոտեցան ինձ ու ասացին, բայց չեմ կարող ասել՝ ինչքան է հավաստի, որ իշխանության ներկայացուցիչները, որպեսզի վստահ իմանան, թե ով, ում է քվերակել, ասում են 8-րդ համարի քվեաթերթիկները հետներրը դուրս բերեն։ Չեմ ճանաչում այդ մարդկանց, չեմ կարող ասել, ինչքան է հավաստի... Խնդրանքս տեղամասրեին՝ ուշադիր եղեք, մարդիկ քվեաթրթիկ դուրս չբերեն։ Թող ընտրությունները արդար լինեն, ով շատ ձայն հավաքի, նա էլ անցնի։
Աստված առաջ, կարծում եմ վաղը կունենաք ամենաարդար ընտրությունները Հայաստանում»։
Հիշեցնենք, որ քվեաթերթիկ 8-րդը «Մեր քաղաքը» դաշինքն է, նախընտրական ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը։