Այս շաբաթ ևս Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ժողովրդին։ Նա անդրադարձավ նաև, իր ձևակերպմամբ, «մեր ամոթին»։
«Դուք տեսաք խորհրդարանական հիստերիան, ստախոսի՝ իրեն զսպել չկարողանալը՝ գուցե, քիմիական ինչ-որ բաների բացակայության պատճառով, գուցե, մեզ ուղերձ հղելու պատճառով, կամ՝ գուցե, տերերին ցույց տալու համար, թե ինչքան նվիրված է նրանց։
Այդ ստախոսը խորհրդարանի ամբիոնից իրեն պատառոտում էր ամենավատ ձևով, ամենափողոցային, ամենագռեհիկ կերպով, ցինիզմով։
․․․ և սա մեր ամոթն է», - ասաց նա։