Երևանի Հանրապետության հրապարակում թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեում գործ է հարուցվել։ Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։
«ՀՀ քննչական կոմիտեին հարցրեք, կպատասխանեն»,– ասել է Աբազյանը։
Այլ մանրամասներ նա չի հայտնել։
Օզդեմիրը վերջերս եղել է Հայաստանում, որտեղ նկարահանել և ավելի ուշ սոցցանցերում տեսանյութեր է տեղադրել՝ Երևանն անվանելով «պատմական ադրբեջանական»: