Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ ընդգծեց՝ իշխանությունները 7 տարի է՝ «նախկիններին» մեղադրում են «թալանի» մեջ, իսկ իրենց արածը կապիտուլյացիան է ու ասֆալտ անելը, ուրիշ ոչինչ։
«2021 թվականի նախընտրական ծրագրում նշել էին՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիա, չարեցին, Արցախը հայաթափվեց։ Հարցնում ենք՝ բա ի՞նչ եք անելու, ասում են՝ ասֆալտ... Այսինքն, էս մարդն (Փաշինյանը-խմբ․) ասֆալտած ճանապարհներով մեզ տանում է դժոխք»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը։