Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, պաշտպան, ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառումով պահանջել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։
«ՀՖՖ ներկայիս կազմը՝ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի գլխավորությամբ, պետք է ներողություն խնդրեն հրաժարականը ուշացնելու համար:
Ձեր կառավարման տարիներին տեղի ունեցող վատ իրադարձությունները և գրանցված արդյունքները փաստեր են, տեսել են բոլորը, և դա իրականություն է:
Ժամանակն է, որ բոլորը ընդունեն, որ սխալվել են և ձախողել են Ֆուտբոլի կառավարումը, քանի որ այն ղեկավարել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ:
Դուք ունեցել եք տասնյակ 2 ամիսներ, տարիներ, բայց ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել՝ տեղի է ունեցել ճիշտ հակառակը, իսկ, եթե կարճ ժամանակում հնարավոր էր Հայկական ֆուտբոլի պատիվը բարձր պահել , ինչու՞ դա տեղի չի ունեցել:
Ընդունե՛ք իրականությունը, հրաժարական տվեք, հեռացե՛ք ի շահ Հայկական ֆուտբոլի»,- գրել է Սարգիս Հովսեփյանը: