Իշխանություններն արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, ով ունի նաև ՀՀ քաղաքացիություն


Իշխանություններն արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, ով ունի նաև ՀՀ քաղաքացիություն
Մարտ 28 17:46 2025

Իշխանություններն արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Այդ մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Քիչ առաջ տեղեկացա, որ իշխանություններն այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։

Որքան տեղյակ եմ՝ պարոն Աբրահամյանը ունի նաև ՀՀ քաղաքացիություն, և այդ պայմաններում մուտքի արգելքն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ մասի ուղիղ խախտում»,- ընդգծել է իրավապաշտպանը։

Նշենք, որ «Ռուսաստանի հայերի միությունը» իր հերթին ահազանգել է, որ Արա Աբրահամյանին թույլ չեն տալիս մուտք գործել իր հայրենիք։ 

«Արդեն 5 ժամ է, ինչ «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ սահմանապահները արգելում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան, չնայած ինքը ՀՀ քաղաքացի է»,- նշել են միությունից։