«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին կոչ է անում կոռեկտության դասեր տալ ոչ թե ընդդիմադիրներին, այլ՝ Նիկոլ Փաշինյանին։
«Դուք կոռեկտության ձեր լիմիտը սպառել եք, հատկապես, ձեր ղեկավարի՝ երեկ այս ամբիոնից հնչեցրած վիրավորական հայտարարությունները չզսպելու ու չգնահատելու առումով, հետևաբար, խորհուրդ կտամ սկսել ձեզնից»,- ասաց Մինասյանը։
Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, թե երկրորդում է վարչապետի երեկվա բոլոր արտահայտությունները։
«Պատասխանը տրվել է, կգաք, կբանավիճենք, մնացած պարագայում բոլորդ հանգիստ նստեք տեղներդ»,- հայտարարեց նա։
Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց՝ այդ ՔՊ-ականները պետք է հանգիստ նստեն տեղները, որովհետև շուտով գալու է նրանց պատասխան տալու ժամանակը։