Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե քաղաքապետի մեկ այլ թեկնածու Լևոն Բարսեղյանի հետ կոալիցիա չի կազմի։
«Ինքը ԼԳԲՏ-ին հովանավորում է։ Ով այս երկրում տրանսգենդերներին և մնացած այլասերվածներին տեղ է տալիս, ես միանշանակ դեմ եմ և չեմ ուզում, որ երեխաները փչանան»,-ասաց Վարդան Ղուկասյանը։
Նա ավելի վաղ հայտարարել էր, թե բացառում է միավորումը ՔՊ-ի հետ։
«Մտքներիցդ հանեք, եթե ինձ պես տղեն միանա Արցախը հանձնողներին, ուրեմն իմ արյունը սուտ է»,-ասել էր Ղուկասյանը։