Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի կինը՝ Անաշեն ինստագրամյան էջում նոր հոլովակ է հրապարակել՝ հայտնելով, որ Հրաչ Մուրադյանը վիրահատության է ենթարկվել։ Տեսանյութին կից Անաշեն գրել է.
«Փաստագրում եմ մեր ընտանիքի համար հուզիչ օրը, քանի որ կյանքը միշտ չէ, որ կատարյալ է, ինչպես թվում է սոցիալական ցանցերում»
Հրաչ Մուրադյանի կինը հոլովակում նշում է, որ խնդիրը մի քանի ամիսների վաղեմություն ունի։ Դեռ հունվար ամսից հաղորդվարան ուներ ձախ ծնկի սաստիկ ցավ և բազմաթիվ հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ կա ծնկի հոդի աճառային բարձիկի պատռվածք։
Եվ, ի վերջո ԱՄՆ –ում կատարվել է վիրահատությունը։
StarNews-ը առողջություն է մաղթում սիրելի հաղորդավարին։