Արցախը մեր փուշը չէր, մեր սիրտն ու դերպասն էր. Անաիս Սարդարյան


Արցախը մեր փուշը չէր, մեր սիրտն ու դերպասն էր. Անաիս Սարդարյան
Մարտ 29 17:01 2025

«Նայելով արցախիցներին ու այն վախը, որ մի օր կարող եմ այս մարդկանց օրին լինել, ուզում եմ կանգնել իրենց մեջքին, զգան, որ իրենք մենակ չեն»,- Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց դերասանուհի Անաիս Սարդարյանը։

Նա վստահ է, ինչպես Արցախը եղել է հայկական, այնպես էլ կլինի. «Եթե այսօր փակենք Արցախի հայկական լինելու էջը, պետք է փակենք նաև Սյունիքի, Հայաստանի մյուս բնակավայրերի հայկական լինելու էջը։ Արցախը ոչնչով չէր տարբերվում, Արցախը մեր փուշը չէր, մեր սիրտն ու դերպասն էր»։

Դերասանուհին դժգոհ է Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանությունից։

«Ուզում եմ իմ երկրի ղեավարը լինի այնպիսի մարդ, որի ելույթները նայելիս ամոթ չապրեմ։ Ինչո՞ւ պետք է գոհ լինեմ իրենից... որ ալիք առ ալիք ցեղասպանության հա՞րցն է  դնում հարցականի տակ, ասում է՝ ղարաբաղյան շարժումը չենք շարունակում։ Դուք  ուղղակի սուտի «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողներն եք եղել և ձեր ամեն ինչ ստի վրա է կառոցված եղել»։