Հունահռոմեկան ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարզաբանում է հրապարակել։
«Անկեղծ ասած՝ իմ այս երկար ու ձիգ տարիների մեջ ես երբեք չեմ մասնակցել քարոզարշավի։ Իմ սպորտային նկարագիրը կոփել է նաև կամքս, ես զբաղվում եմ իմ գործով։ Իսկ նկարի հետ կապված ասեմ՝ մարտի 11-ին, երբ քարոզարշավը դեռ չէր մեկնարկել, ՏԿԵ նախարարը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ Սարիկ Մինասյանի հետ, այցելել են իմ անվան սպորտային համալիրի շինարարական աշխատանքներին և խնդիրներին ծանոթանալու»,-նշել է նա։