«Մենք ուզում ենք տեսնել Գյումրին հայկական ու ավանդական, զարգացող, պայքարող , երիտասարդ, հոգացող, ժպտերես, շատ մարդկային ու ազգային»,- այս մասին Գյումրիում տեղի ունեցող հավաքի ընթացքում իր ելույթում ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության (քվեաթերթիկ համար 9-ը) կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը։
Նա խնդրեց իր թիմակիցներին բարձրանալ բեմ՝ ընդգծելով, որ նրանց հետ պատրաստվում է պայքարն ավարտին հասցնել։
«Նրանք մարդիկ են, ում հետ երկար ճանապարհ եմ անցել և շատ բան սովորել։ Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք իրենց ոլորտում առաջատար են, կան մարդիկ, որոնք չեն վախեցել պատերազմից, գնացել են կռիվ ու իրենց բաժին կռիվը տվել են։ Բոլորս մեծ հույսով ու ակնկալիքով ձեազնից խնդրելու ենք ձեր քվեն։ Խնդրելու ենք, որ մարտի 30-ին գնալ ընտրատեղամաս ու անպայման մասնակցել ընտրություններին։ Այս ընտրությունները թե՛ քաղաքական, թե՛ քաղաքային են։ Այս ընտրությունները կարևոր դերակատարում են ունենալու պետության համար։ Գյումրին է դառնալու էն օրինակը, երբ պետք լինի , մարդիկ ամբիցիաները կողք են դնելու և որոշում են կայացնելու հանուն Գյումրիի ու ՀՀ-ի, հանուն Սփյուռքի ու միասնականության»,- ասաց գյումրեցի թեկնածուն։