Շուշիի հաղթանակի օրը չի նշվում հայտնի պատճառներով. ԱԳ փոխնախարար


Շուշիի հաղթանակի օրը չի նշվում հայտնի պատճառներով. ԱԳ փոխնախարար
Մայիս 9 10:06 2025

ՀՀ արտաքին գործերի փոխնարար Մնացական Սաֆարյանի համար այսօր Հայրենական մեծ Հաղթանակի օրն է, այդ մասին նա ասաց լրագրողներին՝ Հայրենականի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս։

Հարցին՝ իսկ Շուշիում տարած հաղթանա՞կը, միթե՞ այսօր Շուշիի հաղթանակի օրը չէ՝ Սաֆարյանը պատասխանեց.

«Այսօր նշում ենք Հայրենական մեծ հաղթանակի օրը»։

Մյուս հարցին, թե հիմա ինչո՞ւ Շուշիի հաղթանակի օրը չի նշվում Հայաստանում, Սաֆարյանը պատասխանեց.

«Հայտնի պատճառներով»։