Կոտայքում բախվել է 4 մեքենա, վիրավոր կա


Կոտայքում բախվել է 4 մեքենա, վիրավոր կա
Մարտ 25 11:29 2025

Այսօր՝ մարտի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:50-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտաքի մարզի վարչական տարածքում՝ «Մուլտի Մեջիք Մոլ»-ի մոտ, բախվել են «Nissan X-Terra», «Acura ILX», «Chevrolet Malibu» և «Lada» մակնիշի ավոտմեքենաները:
 
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: