Մшհվան ելքով վրաերթ


Մшհվան ելքով վրաերթ
Մարտ 24 22:02 2025

Մարտի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։ 

«Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ բժիշկների ժամանումը օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, վարորդը այնուհետև ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և մահացածի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը;