Ինչպես են դիմավորել Մարտուն Գրիգորյանին. ինչ մեծամասշտաբ ծրագրի մասին է նա խոսել


Ինչպես են դիմավորել Մարտուն Գրիգորյանին. ինչ մեծամասշտաբ ծրագրի մասին է նա խոսել
Մարտ 24 20:00 2025

«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմակիցների հետ այցելեց Գյումրու Անի և Մուշ թաղամասեր, որտեղ արժանացավ Գյումրեցիների ջերմ և բարեհամբույր ընդունելությանը։

14 տարի լինելով քաղաքական դաշտում՝ Մարտուն Գրիգորյանը և՛ իր անձնական միջոցներով, և՛ պետությունից ուղղված միջոցներով բարեկարգել և զարգացրել է Գյումրու ներքին կյանքը, լուծել բազմաթիվ խնդիրներ։ Տարիներ առաջ Մարտուն Գրիգորյանը նախաձեռնել է Անի թաղամասի շենքերի տանքիների վերանորոգման աշխատանքները, որը եղել է վարակիչ և շարունակական այլ գործիչների համար։

Նախընտրական ծրագրում նախատեսվում է թաղամասի բոլոր շենքերի գունավոր ներկումը, ճանապարհների բարեկարգումը,  ստորգետնյա աղբամանների տեղադրումը և գյումրեցի երիտասարդներին զբաղմունքով ապահովելը, որը նույնպես ծրագրի առաջնահերթություններից է։ 

Մարտուն Գրիգորյանը նշում է՝ կա մեծ ծրագիր Անի և Մուշ թաղամասերի միջնամասում կառուցել մեծ զբոսայգի՝ խոշոր ատրակցիոններով, որը բնակիչներին կապահովի զբաղմունքով, աշխատանքով և կդառնա տուրիզմին նպաստող ժամանցի կենտրոն։