Մահացել է բռնցքամարտի վաստակավոր մարզիչ Վարդան Հարությունյանը


Մահացել է բռնցքամարտի վաստակավոր մարզիչ Վարդան Հարությունյանը
Մարտ 29 18:27 2025

68 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Հարությունյանը, հայտնել է Հայաստանի բռնցամարտի ֆեդերացիան․

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 68  տարեկանում կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի լավագույն մարզիչներից մեկը` ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Հարությունյանը։

Նա երկար տարիներ աշխատել է տարբեր մարզական ընկերություններում, պատրաստել է բազմաթիվ տիտղոսակիր բռնցքամարտիկներ, ովքեր մեծ պատիվ են բերել Հայաստանին ու հայկական սպորտին։ Նրա սաները դարձել են ինչպես ԽՍՀՄ չեմպիոն ու մրցանակակիր, այնպես էլ տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությունների հաղթող ու մրցանակակիր։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կիսում է կորստի ցավը` փաստելով, որը նրա մահը  կորուստ է ոչ միայն նրա հարազատների ու սաների, այլև ամբողջ հայկական բռնցքամարտի աշխարհի համար։

Վարդան Հարությունյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 30-ին, ժամը 17։00-20։00 «Հավերժություն» սգո սրահում (Էզրաս Հասրաթյան 9)»։