Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Աբովյան- Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 20 երթուղին սպասարկող ավտոբուսը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածներ կան։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
