Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սյունիք


Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սյունիք
Մարտ 24 11:08 2025

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ այցելել է Սյունիքի մարզ։

«Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը։

Ընկերական այց կատարեցի քաղաքում գտնվող Ֆրանկոֆոնիայի շատ ակտիվ մշակութային կենտրոն»,- գրել է նա։

Ավելի վաղ դեսպանը X-ի միկրոբլոգում նշել էր․

«Սկսում եմ բարեկամության, համերաշխության և աջակցության այց Սյունիքի մարզ։

 Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է։

Մարզի բնակիչներն իրավունք ունեն ապրելու խաղաղ՝ առանց մտահոգության և սպառնալիքների»։