Արարատում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կան տուժածներ


Արարատում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կան տուժածներ
Մարտ 24 11:01 2025

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Դիմիտրով գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Լիլիթ Խ.-ի վարած «BMW» մակնիշի և 28-ամյա Արսեն Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: 
 
«BMW»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը՝ հայտնվելով մայթին: 
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: