Ռուբեն Մխիթարյան. Գյումրին լինելու է անվտանգ ու լուսավոր թե հյուրերի, թե համաքաղաքացիների համար


Ռուբեն Մխիթարյան. Գյումրին լինելու է անվտանգ ու լուսավոր թե հյուրերի, թե համաքաղաքացիների համար
Մարտ 22 12:37 2025

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածոը Ռուբեն Մխիթարյանն իր նախընտրական ծրագրում խոստանում է ընտրվելու դեպքում լուրջ քայլեր ձեռնարկել քաղաքն անվտանգ դարձնելու ուղղությամբ։

Նա նշում է, որ միջազգային չափանիշների համաձայն պետք է լուծել թափառող կենդանիների՝ հատկապես շների, ինչպես նաև առնետների հարցը, լուսավորել Գյումրու փողոցները, որպեսզի հայրաքաղաքը դառնա լուսավոր ու անվտանգ ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ բնակիչների համար։