«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն այցելել էր Գյումրիում գործող տրիկոտաժի արտադրամաս։
Դիմելով կոլեկտիվին, Մարտուն Գրիգորյանը կոչ արեց ճիշտ գնահատել իրավիճակը, քանի որ «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդի համոզմամբ` Գյումրու քաղաքապետի ընտրությունները, բացի պարզապես քաղաքապետի ընտրություն լինելուց, շատ մեծ նշանակություն ու ազդեցություն են ունենալու պետության ապագայի վրա, քանի որ այն այսօր մշուշոտ է։
Քաղաքապետ ընտրվելու դեպքում Մարտուն Գրիգորյանը խոստացավ խրախուսել ու արտոնություններ տալ բոլոր այն գործարարներին, որոնք Գյումրում ներդրումներ են անում ու աշխատատեղեր ստեղծում, որպեսզի նրանք կարողանան բարձրացնել աշխատավարձերը։
Վերջում Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպման մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար։