ՀՀ իշխանությունները, տեղահանվածների սոցիալական հարցերն Արցախի իշխանությունների հետ լուծելու փոխարեն, խոսում են Արցախի Հանրապետության պետական կառույցների վնասակարության մասին․ Աշոտ Ղուլյան


ՀՀ իշխանությունները, տեղահանվածների սոցիալական հարցերն Արցախի իշխանությունների հետ լուծելու փոխարեն, խոսում են Արցախի Հանրապետության պետական կառույցների վնասակարության մասին․ Աշոտ Ղուլյան
Մարտ 22 20:18 2025

Այն գումարները, որ ՀՀ–ն ամեն տարի տրամադրում էր Արցախին, դրանք հիմա ազատված գումարներ են, կարելի է ուղղել արցախցիների սոցիալական խնդիրները լուծելուն։ 40+10 ծրագիրը կարելի է շարունակել այնքան, մինչև բնակարանային հարցերը չլուծվեն։ «Աբովյան time»-ի եթերում ասել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Եթե ՀՀ իշխանությունները հեռատես լինեին և քաղաքական առումով ավելի պատրաստ նման իրավիճակներին, բռնի տեղահանվածների սոցիալական հարցերը կփորձեին լուծել Արցախի իշխանությունների հետ, որովհետև կա կենտրոնացված տեղեկատվություն։ Դա անելու փոխարեն խոսում են Արցախի Հանրապետության պետական կառույցների վնասակարության մասին»,- նշել է նա։