Երևանում երեք խոշոր սխալ թույլ տվեցինք․ Այժմ պատրաստ ենք ռևանշի․ Ջոն վան'տ Սխիպ


Երևանում երեք խոշոր սխալ թույլ տվեցինք․ Այժմ պատրաստ ենք ռևանշի․ Ջոն վան'տ Սխիպ
Մարտ 22 20:00 2025

Վրաստանի դեմ պատասխան խաղից առաջ,  Թբիլիսիում կազմակերպված նախախաղային ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը նշել է՝ Հայաստանի հավաքականը պատրաստ է ռևանշի։

«Այժմ մենք պատրաստ ենք ռևանշի։ Երևանում երեք խոշոր սխալ թույլ տվեցինք։ Վրաստանի հավաքականը զարգացման նոր փուլում է, և մենք պետք է հասնենք նույն մակարդակին»,- ասել է մարզիչը։

Հիշեցնենք՝ Վրաստան - Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կկայանա վաղը։ Հավաքականների միջև Երևանում կայացած առաջին խաղն ավարտվել էր 3։0 հաշվով՝ հօգուտ Վրաստանի ընտրանու։