Մենք մեր պատմության գագաթնակետին ենք հասել ու մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյաը։
Իսկ բոլոր ռիսկերը, որ գոյություն ունեն այսօր, ըստ նրա, գոյություն են ունեցել միշտ։
«Բայց ռիսկերը եղել են շարունակական, որովհետև չենք տեսել, հետևաբար, չենք օգտագործել այդ ռիսկերը կառավարելու ու չեզոքացնելու հնարավորությունը, իսկ այսօր տեսնում ենք, կառավարում ենք, չեզոքացնում ենք»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում այսօր սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի հեղափոխությունը։
«Այս հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով։ Տեղի է ունենում «Իրական Հայաստան»-ի սոցիալ-հոգեբանական հեղափոխությունը, որի առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունն ու մեր հայրենիքը նույնական են, մեր հայրենիքը Հայաստանն է»,- ասաց նա։