Դու ոչ միայն զիջել ես, այլ նաև հանձնել ես ՀՀ երբեմնի անկախությունը թnւրք-ադրբեջանական ուժերին․ Էդուարդ Շարմազանով


Դու ոչ միայն զիջել ես, այլ նաև հանձնել ես ՀՀ երբեմնի անկախությունը թnւրք-ադրբեջանական ուժերին․ Էդուարդ Շարմազանով
Մարտ 22 11:02 2025

Դու ոչ միայն զիջել ես,այլ նաեւ հանձնել ես ՀՀ երբեմնի անկախությունը թուրք-ադրբեջանական ուժերին։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Ի՞նչ ես զիջել,հերթով ասեմ …

Նիկոլ ,12,000 քառ կմ Արցախ ես զիջել։

120,000 հայ մարդու տուն ու գերեզման ես զիջել։

5,000 կյանքեր ես զիջել։

12,000 վիրավոր ես զիջել։

Գորիս-Կապան միջպետական ճանապարհ ես զիջել։

Սեւ լճի մի մասն ես զիջել։

Տավուշի 4 գյուղն ես զիջել։

ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ.կմ տարածք ես զիջել։

Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանն ես զիջել Բաքվին։

Ու դեռ զիջում ու զիջում ես։

Իսկ ամենակարեւորը՝ մեր ազգի նամուսն ու թասիբն ես զիջել։

Արժանապատվությունն ես զիջել։

Արարատի խորհուրդն ես զիջել։

Հայի հիշողությունն ես զիջել։

Մեր պատմությունն ես զիջել։

Տո, ամեն բան ես զիջել, հանուն աթոռիդ։

Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում։

Բա հիմա էլ պարի…

Չես կարող…քանի որ զիջել ես քո համոզմունքը՝ դառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպանը»,-գրել է նա։