Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել․ «Lexus»-ը ու գույքն այրվել են. կա 2 վիրավոր


Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել․ «Lexus»-ը ու գույքն այրվել են. կա 2 վիրավոր
Մարտ 21 19:29 2025

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում՝ Խորենացի 112 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, 8-րդ և 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 2-ական մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոտեխսպասարկման կետում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել են «Այրվածքաբության ազգային կենտրոն»։ Նրանց հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության ավտոմեքենայով և բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը անրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։