«Իրավունք» թերթը գրում է. «Եթե այս կիրակի ընտրություններ լինեն, ՔՊ-ն կհավաքի 11.8% ձայն, «Հայաստան» դաշինքը` 4.7%, ԴՕԿ կուսակցությունը՝ 3.5%: Սա քաղաքացիների շրջանում «Գելափի» իրականացված հարցման վերջին տվյալներն են: Սակայն, «Իրավունք»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, իշխանությունն այս շրջանում նաեւ իր ներքին հարցումն է անցկացրել եւ ճշտել վարկանիշային իրական պատկերը, ինչը եւս հուսադող չի եղել իրենց համար:
Ըստ մեզ հասած տեղեկության` պարզվել է, որ ՔՊ-ն ունի ընդամենը 10 տոկոս վարկանիշ՝ ինչպես Գյումրիում, այնպես էլ ողջ հանրապետությունում: Իսկ այս 10 տոկոսը կազմում են նրանք, ովքեր պաշտոնապես կապված են օրվա իշխանության հետ եւ առանց Փաշինյան Նիկոլի՝ ոչ միայն չունեն քաղաքական ապագա, այլեւ կարող է պատասխանատվության ենթարկվեն՝ տարբեր դրվագներով:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանին, պարզապես, հասկացրել են, որ նույնիսկ տոտալ վարչական ռեսուրսի կիրառման դեպքում Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններին լավագույնս կձգեն 14-15 տոկոսի եւ ոչ ավել:
Այլեւս անթաքույց է, որ իշխանության վարկանիշը ակտիվ նվազման շրջափուլում է: Հենց սրանով էլ պայմանավորված՝ իշխանությունը սկսել է առանցքային ընդդիմադիր ուժերի նկատմամբ նոր ռեպրեսիաներ իրականացնել՝ հուսալով փոխել առկա վարկանիշային պատկերը»:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։