Պետք է մարզվելու լավագույն պայմանները ստեղծենք մեր եղբայրների համար․ Հովհաննես Ծառուկյան


Պետք է մարզվելու լավագույն պայմանները ստեղծենք մեր եղբայրների համար․ Հովհաննես Ծառուկյան
Մարտ 13 20:43 2025

Պետք է մարզվելու լավագույն պայմանները ստեղծենք մեր եղբայրների համար։ Այս մասին Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության ընդլայնված հանդիպման ժամանակ հայտարարեց միության պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը։

«Մենք վերջին հանդիպումից հետո հասցրել ենք մեծ աշխատանք կատարել, քանի որ լավ թիմ ենք ձևավորել։ Ինչպես նախորդ անգամ հայտնեցի, ոչ մի դրամահավաք պետք չի, նույնն այսօր եմ ասում։ Բացի այդ, ցանկանում եմ փոխանցել հորս խոսքը, որ սատարելու է մեր բոլորը ծրագրերը, նա նշեց, որ պետք է շուտափույթ կազմակերպել և պայմաններ ստեղծել, որպեսզի մեր վիրավորում ստացած զինծառայող եղբայրներն ավելի լավ և նպաստավոր պայմաններում մարզվեն։ Իհարկե, շատ աշխատանք ունենք՝ սկսած տարբեր խորհրդակցություններից մինչև գույքի, կահավորման և դահլիճների բարեկարգման հարցեր։

Ուզում եմ շեշտել, որ մեր մարզիկ եղբայրները արիության և խիզախության մեծ օրինակ»,- ասաց նա՝ հավելելով․ «Որոշել ենք, ուրեմն անելու ենք»։