Մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա։
«Երեխան 13 տարեկան է, ով հիվանդանոց է բերվել ձախ սրունքի հրազենային վնասումով։ Այս պահին բժիշկները վիրահատում են նրան
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբը։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվում են երեխայի ինքնությունը ու որտեղ, ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել։
Ձևակերպված փաստաթղթերը փոխանցելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,-դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։