Այսօր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը։
Մրցումային առաջին օրը մրցագորգ են դուրս եկել ազատ ոճայինները։ Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ազատ ոճայինների ներկայացուցիչ 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 11:3 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկ Աբդուլջալիլ Շաբանովի նկատմամբ և դուրս եկել մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։